Գլխավոր » Լրահոս

Պիտեր Սեմնեբին Գանձակի քաղաքապետի հետ քննարկել է Արցախի հարցը

Նոյեմբեր 16, 2009թ. 12:08

PiterԵվրախորհրդի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ այցելել է Գանձակ (ներկայումս` Գյանջա), որտեղ նա հանդիպել է քաղաքապետ Էլդար Ազիզովի հետ: Սեմնեբին Ազիզովի հետ խոսել է նաև հայ-ադրբեջանական հակամարտության մասին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Սեմնեբին նշել է, որ վերջին մեկ տարում բանակցային գործընթացում ինտենսիվություն է նկատվում։ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև մի քանի հանդիպումներ են տեղի ունեցել։ Իսկ մեկ տարի առաջ Մոսկվայում նույնիսկ փաստաթուղթ է ստորագրվել, ինչը դրական երևույթ է: Հուսով եմ, որ այդ գործընթացը կշարունակվի», – ասել է Պիտեր Սեմնեբին:

Բացի արցախյան թեմայից, Եվրախորհրդի հատուկ ներկայացուցիչը  Էլդար Ազիզովի հետ քննարկել է նաև Գանձակի զարգացման և բարելավման ծրագրեր:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն