Շնորհանդես՝ Պաշտպանության նախարարությունում
Նոյեմբեր 16, 2009թ. 12:36
Ս.թ. նոյեմբերի 17-ին` ժամը 12.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը:
Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:
Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչներին ՀՀ ՊՆ վարչական համալիր տեղափոխող ավտոբուսը կմեկնի նոյեմբերի 17-ին` ժամը 11.00-ին, Ալ. Թամանյանի արձանի մոտից:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն












