Գլխավոր » Լրահոս

«Արևելյան գործընկերությունը»` հանուն համագործակցության

Նոյեմբեր 16, 2009թ. 12:20

Եվրամիության «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակություն ֆորումի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-17-ը:

Նիստին կմասնակցեն «Արևելյան գործընկերության» վեց մասնակիրց երկրների` Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովաի և Ուկրաինայի  մոտ 240 հասարակական կազմակերպություններ:

Հանդիպման հիմնական նպատակը մասնակից երկրներում քաղաքացիական հասարակության ու իշխանությունների միջև երկխոսությունների ու համագործակցության հեշտացումն է ու աջակցությունն այդ համագործակցության կայացմանը:

«Արևելյան գործընկերություն» ծրագիրը մինչ 2013 թվականը նախատեսում է մասնակից երկրներին տրամադրել մոտ 600 մլն Եվրո: Տրամադրվելիք գումարը նախատեսված է ծառայեցնել պետական կառույցների ամրապնդմանը, սահմանների վերահսկմանը և փոքր ու միրջին ձեռնարկությունների աջակցությանը:

Ծրագիրը  ԵՄ անդամակցության հնարավորություն չի նախատեսում, բայց ենթադրում է մտերմացում տարածաշրջանային այս կազմակերպության հետ ` ներառյալ վիզայի ռեժիմի դյուրինացումն ու համագործակցությունն էներգետիկայի ոլորտում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն