Գլխավոր » Լրահոս

Ընտրվեց Կալկաթայի հայոց սուրբ Նազարեթ եկեղեցու վարչություն

Նոյեմբեր 16, 2009թ. 18:02

Նոյեմբերի 15-ին Կալկաթայի Հայոց Սուրբ Նազարեթ մայր եկեղեցու վարչության գրասենյակում, Հնդկահայոց հոգևոր հովիվ և հայոց Մարդասիրական ճեմարանի կառավարիչ` հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ եկեղեցական խորհրդի անդամների ընտրություն: Ընտրությունը կատարվում է չորս տարին մեկ անգամ:

Ժողովը սկսվեց Հայր Սուրբի աղոթքով և բացման խոսքով: Այնուհետև խորհրդի ատենապետ` տիար Մայքլ Դաթի կողմից ընթերցվեց նախորդ` 2006 թ. ընտրության ժողովի արդյունքները, որից հետո ներկայացվեցին անցնող չորս տարիների եկեղեցական վարչության գործունեությունն ու ֆինանսական հաշվետվությունը:

Ընտրության արդյունքում ընտրվեց յոթ անդամից կազմված եկեղեցական խորհուրդ: Հաջորդ օրը, նոյեմբերի 16-ին, գումարվեց նորընտիր եկեղեցական խորհրդի անդրանիկ ժողովը, որն ընտրեց ատենապետ և ավագ անդամներ:

Խորհրդի անդամներն են. ատենապետ` տիար Մայքլ Դաթ, ավագ անդամ` տիկին Սյուզան Ռուբեն, ավագ անդամ` տիար Սունիլ Սոբթի, Ռոբերտ Վիկինս, Վիկտորիա Վոնգ, Պիտեր Հայրապետ, Հերմինե Ադամյան:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն