Գլխավոր » Լրահոս

ՎիվաՍել-ՄՏՍ-ն հյուրընկալել էր հաշմանդամ ուսանողների

Նոյեմբեր 16, 2009թ. 19:13

Կրթական միջազգային շաբաթի և Հաշմանդամների իրավունքներին նվիրված միամսյակի շրջանակներում ՎիվաՍելՄՏՍհյուրընկալել էր «Փյունիկ», «Հույսի կամուրջ», «Ունիսոն», «Դիալոգ» և «Սկարպ» հասարակական կազմակերպություններում ընդգրկված 50 հաշմանդամ ուսանողների, որոնց առջև շուտով կանգնելու է մի կենսական խնդիր, այն է` որտեղ կիրառել ԲՈւՀ-ում ձեռք բերած տեսական գիտելիքները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հաշմանդամներին առնչվող հիմնահարցեր, մասնավորապես` ինչ է պետք ձեռնարկել հասարակության մեջ հաշմանդամների ինտեգրվելու գործընթացն առավել դյուրին դարձնելու համար, ինչպես փոխել գործատուների շրջանում արմատացած կարծիքն այն մասին, թե հաշմանդամներն անաշխատունակ են, և ապացուցել, որ իրենք էլ հասարակության լիիրավ անդամ են և կարող են իրենց լիարժեք մասնակցությունն ունենալ ցանկացած ընկերության գործունեության մեջ: Հիմնվելով անձնական փորձի վրա` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները հորդորեցին հյուրերին երբեք չվհատվել և շարունակել թակել գործատուների դռները, որովհետև, նրանց համոզմամբ, անհնարին ոչինչ չի լինում, եթե կա ձգտում, հավատ և ինքնավստահություն:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն այն փոքր թվով ընկերություններից է, որոնք հավատացած են, որ հաշմանդամները բոլոր մարդկանց պես պետք է ունենան աշխատելու և կրթություն ստանալու հավասար իրավունքներ և հավասար մեկնարկային հնարավորություններ: Ընկերությունն ապացուցեց իր այդ համոզմունքը` աշխատելու հնարավորություն ընձեռելով 33 հաշմանդամների:

«Անկասկած, հաշմանդամներն ունեն որոշակի աջակցության կարիք, բայց ոչ խղճահարության: Այսօր նրանք հպարտ են, որ աշխատում են այսպիսի առաջատար կազմակերպությունում, իրենց քրտինքով վաստակում են գումար` իրենց կարիքները, և, ինչու չէ` նաև իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար: Դա նրանց դարձնում է անկախ, հարգված և ինքնավստահ: Չէ որ իրենք էլ, ինչպես բոլորս, ունեն իրենց երազանքները, ցանկությունները, որոնք ուզում են իրականացնել: Անհրաժեշտ է հաշմանդամներին տալ լիարժեք կյանքով ապրելու և հասարակությունից չմեկուսանալու հնարավորություն»,- իր խոսքում նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն