Գլխավոր » Լրահոս

Եթե Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու մտադրություն ունի, պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Նոյեմբեր 16, 2009թ. 20:10

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության` Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը թուրք ժողովրդին հասցված վիրավորանք է, հայտարարել է Թուրքիայի պետնախարար, Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցով գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսը:

Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը իր տարեկան ժողովում Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշում էր կայացրել` նշելով նաեւ, որ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում, հայերից բացի, ցեղասպանության են ենթարկվել նաեւ ասորիները: Կուսակցության ղեկավարը նշել էր, որ եթե Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու մտադրություն ունի, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Հարցը հնարավոր է` քննարկվի Շվեդիայի խորհրդարանում: Բաղիսը հույս է հայտնել, որ շվեդական խորհրդարանն այդ հարցին չի անդրադառնա:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն