Եվրպային դուր չի գալիս թուրքական մշակույթը
Պատասխանելով Եվրախորհրդարանի նախագահ Եժա Բուզեկի այն հայտարարությանը, թե Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին խոչընդոտում է այդ երկրի մշակույթային «հարստությունը», Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դվութօղլուն Մադրիդում հայտարարել է. «Մեր հարստությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի վրա: Մեր մշակույթը դուր է գալիս, թե ոչ, Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի մի մասը»:
Դավութօղլուն միաժամանակ ներկայացրել է, Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր ուղղությունը, այդ թվում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Թուրքիայում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներին:
Թուրքիայի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ Իսպանիան, երբ 2010 թվականին վեց ամսով կստանձնի Եվրամիության նախագահությունը, իր աջակցությունը ցույց կտա Թուրքիային` Եվրամիության անդամակցության հարցում:
ArmAr.am












