Գլխավոր » Լրահոս

Վախճանվել է աշխարհահռչակ հայ գիտնականը

Նոյեմբեր 16, 2009թ. 20:15

Takhtajyan99 տարեկան հասակում Սանկտ Պետերբուրգում մահացել է 20- րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկը` Հայաստանի Հանրապետության բարձրագույն պարգեւի`Մեսրոպ Մաշտոցի շքանշանի դափնեկիր, ԽՍՀՄ պետական մրցանակի, «Աշխատանքային կարմիր դրոշ»- ի, «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Ռուսաստանի ԳԱ եւ Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, Ամերիկայի Միացյալ Նահանգների Գիտությունների ակադեմիայի, Լոնդոնի Լինեւյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվան բնագետների, Լեհաստանի եւ Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ Արմեն Թախտաջյանը:

Նա հռչակավոր բուսաբան- էվոլուցիոնիստներից է£ Թախտաջյանի կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաեւ համարվում է լավագույնը եւ ամենաարժանահատը:

Շնորհիվ նրա հսկայական բազմագիտության, տաղանդի եւ փորձիª Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել բուսական աշխարհի ժամանակակից գիտության գրեթե բոլոր հիմնական ուղղություններում:

Երկար տարիներ զբաղեցրել է ԽՍՀՄ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրենի պաշտոնը: Տեղյակ էր երկրում տեղի ունեցող բոլոր հետազոտությունների մասին, մասնակցում էր բուսաբանության ռազմավարական ուղղությունների մշակմանը: Նրա կողմից ստեղծված Բուսաբանական դպրոցը մինչ օրս շարունակում է կյանքի կոչել Թախտաջյանի գաղափարները:

Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում: 1943 թ-ից մինչեւ 1948 թ-ը Արմեն Թախտաջյանը Հայաստանի ԳԱ Բուսաբանության ինստիտուտի առաջին տնօրենն էր: Լենինգրադ տեղափոխվելուց հետո նա շարունակեց սերտորեն համագործակցել հայաստանյան բուսաբանների հետ:

Թախտաջյանի շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկը: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացան բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, անատոմիա, պալինոլոգիա, կարիոլոգիա եւ այլն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն