Գլխավոր » Լրահոս

Շնորհավոր ձեր տոնը, սիրելի ուսանողներ

Նոյեմբեր 17, 2009թ. 09:00

Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: Տոնը կարծես թե ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդ լինելու և իրենց ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

1939թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները շրջափակեցին Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը և մոտ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար։ Այդ օրն ինը ուսանող մահապատժի ենթարկվեց։ Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից։ Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը։ Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել։ Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա հիմնվեց։ Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

1980-ական թվականների երկրորդ կեսին Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր։ 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված թավշյա հեղափոխության։

Այդուհետ,  նոյեմբերի 17-ը աշխարհում նշվում է որպես  ուսանողների  համախմբման օր։ Այն վերջին տարիներին նշվում է նաև մեր երկրում:

Տոնի առիթով ArmAr.am-ի խմբագրությունը շնորհավորում է հայ ուսանողներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն