Ժամանակն աշխատում է ի վնաս Ադրբեջանի
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նոյեմբերի 16-ին Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունում ստատուս-քվոյի պահպանումը ընդունելի չէ Ադրբեջանի համար»:
Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ջամիլ Հասանլիի կարծիքով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ձեռնտու է Հայաստանին: Ըստ պատգամավորի, ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է գոյություն ունեցող ստատուս-քվոն պահպանելուն և Ադրբեջանին այդ մտքի հետ հաշտեցնելուն, ուստի Ադրբեջանը պետք է որոշի իր համբերության ժամանակային սահմանը:
ArmAr.am
Թեգ. Ադրբեջան, Էլմար Մամեդյարով, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն, Պիտեր Սեմնեբի, ստատուս-քվո, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի խումբ












