Գլխավոր » Լրահոս

Իզմիրում գումարվել է հոգևոր համագումար

Նոյեմբեր 17, 2009թ. 14:43

IzmirԹուրքիայի Իզմիր քաղաքում սկսվել է պատվավոր հյուպատոսների 9-րդ համագումարը, որին մանակցում են 80 երկրների հոգևոր ներկայացուցիչներ, այդ թվում` Հայաստանից:

Համաշխարհային տարբեր կրոնի ներկայացուցիչները համագումարում հանդես են եկել խաղաղության կոչով: Ըստ նրանց, դա հնարավոր է միայն ազգերի համագործակցության միջոցով:

Հանդիպմանը քննարկվել են ինչպես կրոնական, այնպես էլ տնտեսական և սոցիալական բնույթի հարցեր: Համագումարին ավելի ուշ միանալու է նաև Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն, որն արդեն ժամանել է Անկարա: Նա Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ հանդիպումից հետո մեկնելու է Իզմիր:

Տեղեկացնենք, որ համագումարը կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը, իսկ քննարկման հիմնական  թեմաները կլինեն` աշխարհի տնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմացումն ու սոցիալական ծանր իրավիճակում հայտնված բնակչությանն օգնելու ուղիների մշակումը:

ArmAr.Am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն