Գլխավոր » Լրահոս

Օտարերկրյա դիվանագետներն ու նրանց ընտանիքները որոշել են սովորել հայերեն

Նոյեմբեր 17, 2009թ. 15:45

Welcome to ArmeniaԱյսօր ԱԳՆ-ում մեկնարկեցին ՀՀ արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալյա Նալբանդյանի գլխավորած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած հայերեն լեզվի դասընթացները օտարերկրյա դիվանագետների եւ նրանց ընտանիքների համար:

Առաջին դասընթացին ներկա էին երկու տասնյակից ավելի դիվանագետներ եւ նրանց ընտանիքների անդամներ:

Հայերեն լեզվի դասընթացները Հայաստանում ապրող օտարերկրացիների համար նաեւ լավ հնարավորություն են առավել մոտիկից ծանոթանալու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին եւ ավանդույթներին:

Այս տարվա սեպտեմբերին հիմնադրված ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է դյուրացնել արտասահմանցի դիվանագետների եւ նրանց ընտանիքների ինտեգրումը հայաստանյան կյանքին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն