Գլխավոր » Տնտեսություն

Վլադիմիր Կոստանյանն ու Հմայակ Հովհաննիսյանը բացահայտում են մեկմեկու

Նոյեմբեր 17, 2009թ. 18:38

Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կոստանյանը, ով մի քանի օր առաջ դիմել է բոլոր թեկնածուներին ինքնաբացարկի առաջարկով, այսօր տարածել է հայտարարություն, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ. տեղեկացնում եմ ձեզ եւ հատկապես Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին, որ իշխանություններին մշտապես ծառայող կեղծ ընդդիմադիր Հմայակ Հովհաննիսյանի ընտրարշավից դեռ շատ առաջ լուսաբանող իշխանամետ լրատվամիջոցների տարածած լուրը` իբր ես հանել եմ թեկնածությունս ու ինքնաբացարկ եմ հայտարարել, իրականությանը չի համապատասխանում, սուտ է եւ նպատակ ունի, ինչպես միշտ, խաբել ընտրողներին:

Միասնական ինքնաբացարկի իմ կոչն ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանի անունը սուտ եւ ձեւական կերպով շահարկող, իբր ընդդիմադիր, կեղծ գործիչների բացահայտմանը եւ այս պահին դեռ ուժի մեջ է:

Եվ քանի որ նրանք հրաժարվում են այդ քայլից եւ չեն արձագանքում իմ կոչին, ինչպես եւ սպասվում էր, այս ամսվա 20-ին ժամը 18:00-ին Ազնավուրի անվան հրապարակում թիմակիցներիս հրավիրած հանրահավաքի ժամանակ ես կպատռեմ նրանց ու հատկապես Հմայակ Հովհաննիսյանի դիմակներն ու բազմաթիվ բացահայտումներ կներկայացնեմ ձեզ:

Հարգանքով` թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու` Վլադիմիր Կոստանյան

Ի դեպ, ArmAr.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում  Հմայակ Հովհաննիսյանն ասել է, թե օլիգարխիկ նպատակներ ունենալով` Կոստանյանն ու նրա նմաններն ամեն կերպ ձգտում են ձախողել ընտրությունները. «Ցանկանում են կրկնել 8-րդ և 25-րդ ընտրատարածքների սցենարը, երբ 8-րդ-ում պատգամավոր նշանակվեց Սամվել Ալեքսանյանի (լֆիկ Սամոյի) փեսան, իսկ 25-րդում` Գագիկ Ծառուկյանի դրածոն: Հիմա էլ չեն կարողանում նշանակել Մհեր Սեդրակյանի խնամի Էդվարդ Մադաթյանին` Խուճուճ Էդոյին»:

ArmAr.am


Դիտել Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն