Գլխավոր » Լրահոս

ՀՀ վարչապետը կարևորել է համագործակցությունը FAO-ի հետ

Նոյեմբեր 17, 2009թ. 19:21

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ է ունեցել Իտալիայում` Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովում։

Ինչպես հաղորդում են ՀՀ կառավարությունից, այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետի ու ՄԱԿ-ի Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն դոկտոր Ժակ Դիուֆի հանդիպումը, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ու կազմակերպության միջև համագործակցության հարցերը։

ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է համագործակցությունը FAO-ի հետ, ինչպես նաև այդ կազմակերպության կողմից Հայաստանում իրականացրած և ներկայումս իրականացվող ծրագրերը։ Տիգրան Սարգսյանը նշել է նաև, որ Հայաստանը հաստատում է իր պատրաստակամությունը` 2010 թ. մայիսի 10-14-ին Երևանում հյուրընկալել FAO-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովը, ինչպես նաև Եվրոպական NGO/Civil Society Organisation-ների խորհրդակցությունը։

Կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է հացահատիկի, եգիպտացորենի ու կարտոֆիլի սերմնաբուծության, ձկնաբուծության, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ստեղծման, գյուղատնտեսական ապահովագրական համակարգի ներդրման ոլորտներում համագործակցության զարգացումը։

ՊԳԿ գլխավոր տնօրենը նշել է, որ համագործակցության նոր առաջնայնությունները Հայաստանին ու կազմակերպությանը համատեղ արդյունավետ աշխատելու հնարավորություններ են տալիս։


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն