Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Բրիտանական «Chatham House»-ը հայ-թուրքական հարաբերությունների մասին

Նոյեմբեր 18, 2009թ. 09:30

Բրիտանական Chatham House կազմակերպությունը ներկայացրել է զեկույց` «Թուրքիա, Ռուսաստան, Կանադա. ընդհանուր եւ հակասական շահեր» թեմայով: Զեկույցի հեղինակները, գնահատելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը, նկատել են, թե  2008 թվականի օգոստոսյան պատերազմը բացասաբար անդրադարձավ Հայաստանի տնտեսության վրա, ուստի հայթուրքական սահմանի բացումը, որը Թուրքիան փակել է դեռ 1993 թվականին, կարող է նպաստել ոչ միայն  Հայաստանի, այլև Վրաստանի տնտեսության զարգացմանը:  

 

Chatham House-ը հավանական է համարում, որ հայթուրքական հարաբերությունների կարգավորմամբ տարածաշրջանում կարող են որոշ վերադասավորումներ արձանագրվել: Միաժամանակ կարծիք է հայտնել, որ անհավանական է, թե Ռուսասատանը կդադարեցնի համագործակցությունը Հայաստանի հետ կամ կվատացնի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Անդրադառնալով ռուսթուրքական հարաբերություններին` զեկույցի հեղինակները նկատում են, որ այսօր Մոսկվան սատարում է քրդերին, ինչպես նաեւ Կիպրոսի թուրքերին, ուր Ռուսաստանը կարող է օֆշորային գոտի ստեղծել:

Սրանով հանդերձ Chatham House-ի հեղինակներն այն համոզմունքն են արտահատել, որ Թուրքիան սահմանի բացման հարցում շարունակում է խոսել նախապայմանների լեզվով. առաջին` Հայաստանից պահանջում է կարգավորել Ղարաբաղյան հիմնախնդիրը ադրբեջանամետ տարբերակով, երկրորդ` հրաժարվել Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումից:

Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը` Chatham House-ը կարծիք է հայտնում, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ  կձգձգի արձանագրությունների վավերացումը: Զեկույցի հեղինակները կարծում են, որ  արձանագրությունների վավերացման ձգձգումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, քանի որ Հայաստանի իշխանությունները կարող են հրաժարվել հարաբերությունների կարգավորման գործընթացից և այդ մասին արդեն սպառնալիք են հնչեցրել:

ArmAr.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն