Թուրքիայում թուրքական ցեղերը համախմբվում են
Թուրքական «Հյուրիեթ» թերթը գրել է, թե Ամերիկայում թուրքական միությունների դաշինքի նախագահ Քայա Բոզթեփեն հայտնել է, որ Միացյալ Նահանգներում բնակվող շուրջ 500.000 թուրքերից բացի, բնակվում են նաև թյուրքական ցեղերից սերած, ընդհանուր առմամբ, 2 մլն ազերիներ, թուրքմեններ, ուզբեկներ և այլն: Բոզթեփեն հայտարարել է, որ 2,5 միլիոնանոց այդ զանգվածը հարկավոր է համախմբել ու առավել կազմակերպված ուժ դարձնել: Այդ նպատակով Ամերիկայում թուրքական միությունների դաշինքն արշավ է սկսել`ԱՄՆ-ում բնակվող թուրքերին քաղաքացիություն շնորհելու համար: Կազմակերպվում են ճանաչողական ժողովներ, սեմինարներ և այս կերպ` ամերիկաբնակ թուրքերը հաղորդակից են դարռնում խնդրի էությանը:
Դաշինքի ղեկավար Քայա Բոզթեփեն մատնանշելով հայկական, հրեական և հունական լոբբիների բացառիկ նպատակաուղղված գործունեությունը` ընդգծել է, որ ազդեցիկ պաշտոններ զբաղեցնելն և կամ Կոնգրես մտնելը դեռևս բավարար պայմաններ չեն: Ըստ նրա` հարկավոր է հրաշալի տիրապետել նաև լեզուների, իրազեկ լինել երկրի պատմությունն ու մշակույթին:












