Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Ֆրանսիայում հայոց ցեղասպանությունը ժխտելու համար թուրք աշակերտը հեռացվել է դպրոցից

Նոյեմբեր 18, 2009թ. 11:35

France-ArmeniՖրանսիայում Հայոց ցեղասպանության հարցին մեծ տեղ հատկացնելը թուրքերին նյարդայնացնում է: Թուրքերը անհանգստացած են, նույնիսկ բողոքում են, որ Ֆրանսիայում,  եթե անձը չի ճանաչում Հայոց Ցեղասպանությունը, ապա  տեղ չունի ֆրանսիական հասարակությունում:

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ էլ Ֆրանսիայի Նանս քաղաքում.  Նանսի ֆրանսիական քոլեջի թուրք աշակերտը` 13-ամյա Մուստաֆա Դողանը դպրոցից հեռացվել է այն պատճառով, որ իր ստեղծագործական շարադրության մեջ    Հայոց Ցեղասպանության փաստը ժխտող մտքեր է արտահայտել:  Ի դեպ, քոլեջի պատմության ուսուցիչը աշակերտներին հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց Ցեղասպանության մասին: Թուրք աշակերտը, որ մինչ այդ բանավիճել էր թեմայի շուրջ` շարադրության մեջ գրել է. «Նույնիսկ եթե ցեղասպանություն տեղի է ունեցել` հայերն արժանի էին դրան» (ահա թե ինչպես են դաստիարակվում թուրք երեխաները): Ֆրանսիացի ուսուցիչը դպրոց է հրավիրել թուրք աշակերտի հորը և բացատրել, որ տղան Ֆրանսիայի օրենքների համաձայն հանցանք է գործում` ուրանալով Հայոց Ցեղասպանությունը: Թուրքական պարբերականին տված հարցազրույցում տղայի հայրը` Մեհմեդ Դողանն ասել է, որ   չնայած ինքը ևս չի հավատում, որ Հայոց Ցեղասպանություն է տեղի ունեցել, բայց չի էլ կարող ընդունել իր որդու գրածը, թե հայերն արժանի էին ցեղասպանության: Մեր տեղեկություններով, Ֆրանսիայում գործող թուրքական կազմակերպությունները որոշել են նոյեմբերի 20-ին առանձին հանդիպում ունենալ քոլեջի տնօրենի հետ, բնականաբար, պատմության ուսուցչին վատաբանելու և նրա քայլը մեղադրելու նպատակով: Բայց մինչ նրանց հանդիպումը   տնօրենն արդեն  հայտարարել է, որ ինքն ամբողջությամբ կիսում է իր պատմության ուսուցչի դիրքորոշումը, քանի որ նա հանդես է եկել ճշմարտության պաշտպանի դիրքերից, հետևապես, ուսուցիչը ճիշտ է արել, որ  պատիժել է` իրականությունը մերժող  թուրք տղային:

ArmAr.am


Թեգեր` , ,

Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն