Արամ Սաֆարյանը հերքեց ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունների մասին շրջանառվող լուրերը
Նոյեմբեր 18, 2009թ. 12:49
Ըստ շրջանառվող լուրերի, իշխանական երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ լուրջ տարաձայնություններ են ծագել։ Խնդիրը պարզելու նպատակով ArmAr.am-ի թղթակիցը դիմեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանին։ Վերջինս փոխանցեց, թե այս պահին նման տարաձայնություններ գոյություն չունեն:
Իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ նա այսպես ներկայացրեց. «Մենք կսպասենք, կտեսնենք, թե թուրքական խորհրդարանն ինչ ձևով՝ վերապահումներո՞վ, թե՞ առանց դրանց կվավերացնեի արձանագրությունները, ըստ այդմ էլ կմշակենք մեր դիրքորոշումը»։
ArmAr.am












