Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Բաքվում և Երևանում
ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Մարկ Գրոսմանը Բաքվում` ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնում ունեցած իր` «Դիվանագիտության մարտահրավերները 21-րդ դարում» խորագրով ելույթում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի Բաքվում և Երևանում, այլ ոչ թե Վաշինգտոնում կամ Մոսկվայում: Նա ասել է, որ միջազգային հանրությունը հատուկ ուշադրություն է դարձնում Լեռնային Ղարաբաղի խնդրին և այն կարգավորելու համար ստեղծվել է ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը: Ըստ նրա, հակամարտող կողմերի պարբերական հանդիպումները, Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների, հատկապես, մոսկովյան հանդիպումը ,ապացուցում է, որ բանակցությունները` Մինսկի խմբի շրջանակներում շարժվում են ճիշտ ուղղությամբ:
Ադրբեջանական կողմն, իհարկե, զերծ չի մնացել շողոքորթական հայտարարություններից: Ադրբեջանցի քաղաքագետ Վ. Գուլուզադեն ոչ միայն կարևորել է ԱՄՆ-ի դերը ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործընթացում, այլև հայտարարել է, որ Հայաստանը անկախ պետություն չէ և գտվում է Ռուսաստանի ազդեցության տակ: Նա ասել է. «Վրացական հողերն էլ Ռուսաստանի կողմից են զավթվել: Այդ հարցում աջակցում եք Թբիլիսիին, իսկ մեզ` ոչ»: Թե նման տարօրինակ հարցադրմանն ինչպե?ս է արձագանքել ամերիկացի դիվանագետը, թուրքական կողմը չի պարզաբանում:
Թեգեր` ԵԱՀԿ












