Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահին
Նոյեմբեր 18, 2009թ. 19:32
Ս.թ. նոյեմբերի 17-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Մելքոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին:
Հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում Հայաստանի դեսպան Մելքոնյանը նախագահ Մուհամմադ Հոսնի Մուբարաքին է փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույնները եւ հավաստիացրել, որ կանի առավելագույնը երկկողմ բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման և խորացման ուղղությամբ:
Եգիպտոսի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին առաքելության կատարման ընթացքում։
ArmAr.am












