Ամենա դժվար գործը անցած կյանքի մասին պատմելն է
Օգոստոս 26, 2009թ. 12:24
Ստամբուլում կայացել է Արա Գյուլերի մասին պատմող գրքի շնորհանդեսը:
Նեզիհ Թավլաշը հրատարակել է «Լուսանկարչական թղթակից» վերնագիրը կրող գիրքը, որը պատմում է ստամբուլահայ հանրահայտ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի ու աշխատանքային գործունեության մասին:
Գիրքը անդրադառնում է, ոչ միայն լուսանկարչի կենսագրությանը, այլև ներկայացնում է Թուրքիայի 80 տարվա պատմությունը: Գրքի վերջում զետեղված են Գյուլերի հետ հարցազրույցը և ընտանեկան ալբոմից անձնական նկարներ:
Լուսանկարիչը երկու տարի շարունակ Նեզիհ Թավլաշի հետ աշխատել է այս գրքի պատրաստման համար: Գյուլերը խոստովանել է, որ ավելի դժվար գործ չկա, քան անցած կյանքի մասին պատմելը:
Շնորհանդեսի օր նշվել է նաև լուսանկարչի 81-ամյակը, քանի որ նրա ծննդյան օր մի քանի օր առաջ էր` օգոստոսի 16-ը:












