Էդվարդ Նալբանդյան. «Ո՞վ թույլ կտա կապել այդ հարցերը` ո’չ Հայաստանը, ո’չ Ղարաբաղը»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ԼՂՀ հարցի հետ կապված բանակցություններում արդեն քննարկվում է ազատագրված 7 շրջանների հանձնման և ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը։
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդ առնչությամբ հայտարարեց.
–Ես չգիտեմ, թե ում հետ է ադրբեջանական կողմը վարում այդ բանակցություններն այս հարցերի շուրջ, բայց պետք է հստակեցնեմ, որ Հայաստանում և Ղարաբաղում այդ հարցերը դեռևս չեն քննարկվում։ Հիշեցնեմ, որ մոտ մեկ տարուց ավելի ադրբեջանցիները հրաժարվում էին բանակցել մադրիդյան փաստաթղթի հիման վրա, նույնիսկ լռում էին, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն ունի,-հայտարարել է արտգործնախարարը, հավելելով. «Այսօր քննարակվում է միայն մեկ հաց, դա Ղարաբաղի կարգավիճակի հարցն է»։
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ղարաբաղյան հիմնախնդրի փոխշաղկապվածության հարցին, Հայաստանի ԱԳ նախարարը խորհրդարանականներին վստահեցրեց. «Քանի՞ անգամ պետք է ասվի, որ դուք համոզված լինեք` ո՞վ է կապելու այդ հարցերը, ո՞վ է թույլ տալու կապել դրանք`ոչ Հայաստանը, ոչ Ղարաբաղը և ոչ էլ միջազգային հանրությունը և հատկապես, եռանախագահները. Նրանք բազմիցս հայտարարել են, որ այդ գործընթացները միմյանց հետ կապ չունեն»:
Է. Նալբանդյանը միաժամանակ հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերություններում հայկական կողմի «պարտվողականության մասին խոսք չի կարող գնալ: Նալբանդյանը հայտարարեց, որ «պարտվողականության մասին խոսք չի կարող գնալ»: Ընդգծեց, որ ստորագրված արձանագրություններում «պարտվողականության կամ ազգային անվտանգությունը թուլացնելու և զիջումների, նահանջների մասին խոսք չի գնում: Այսօր մենք Թուրքիայի հետ խոսում ենք հավասարը հավասարի հետ և այդ հնարավորությունը ստեղծվել է միջազգային հանրության աջակցության շնորհիվ», -հայտարարեց Հյաստանի Աևտաքին գերատեսչության նախարարը:
ArmAr.am












