Քիսսինջերը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսսինջերն անվերապահորեն կողմ է Ռուսաստանի նկատմամբ վարվող Բարաք Օբամայի վարչակազմի քաղաքականությանը: Նա վստահ է, որ աշխարհի այնպիսի «թեժ կետերում», ինչպիսիք են Իրաքն ու Աֆղանստանը, ԱՄՆ-ի և Ռուսաստանի ստրատեգիական շահերը համընկնում են, սակայն դա չի նշանակում, որ կարող են լինել մարտավարական տարբերություններ:
Հենրի Քիսսինջերն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության թեմային: «Չեմ կարծում, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ լավ միտք է: Սակայն, մյուս կողմից, կարևոր եմ համարում, որպեսզի Ուկրաինան լինի իսկապես անկախ»:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Քիսսինջերը Ռուսաստանի ապագան ևս չի կապում ՆԱՏՕ-ի հետ: «Անհրաժեշտ է ավելի ճկուն համագործակցություն Եվրոպայի, Ամերիկայի և Ռուսաստանի միջև», – ասել է նախկին պետքարտուղարը:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ, Հենրի Քիսսինջեր, Պետքարտուղար, Ռուսաստան












