Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ֆիլիպ Գորդոնը նման խոսքեր չի ասել

Նոյեմբեր 19, 2009թ. 11:50

filip-gordon2Օրերս թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Անկարայում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ,  իբր թե հայտարարել է, թե` «Դժվար կլինի Թուրքիայի խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունների վավերացում ակնկալել, եթե Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացը չբարելավվի»:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ատենապետուհի Հիլդա Չոբոյանը արձագանքելով ադրբեջանաթուրքական լրատվամիջոցների կողմից տարածված լրատվությանն ասել է, որ դա իրականությանը չի համապատասխանում. «Մենք ադրբեջանական և թուրքական մամուլում, այո, հանդիպեցինք  նման սխալ, թյուր տեղեկատվության: Հայ դատի հանձնախումբը հարց ուղղեց արտաքին գործերի նախարարությանը, թե,  արդյոք, դա ճի՞շտ է, և իրենք և՞ս կապում են հայ-թուրքական հարաբերությունների հարցը ղարաբաղյան խնդրի հետ: Նրանք մեզ ուղարկեցին իրենց հայտարարությունը, որում հստակ երևում է, որ իրենք այդ երկու հարցերը չեն միավորում: Այսինքն, ադրբեջանական ու թուրքական լրատվամիջոցները սուտ տեղեկատվություն են տարածել: Իրողությունն այն է, որ այսօր թուրքական կառավարությունն ամեն ճիգ գործադրում է, որ այս երկու հարցերը շաղկապվեն  իրար, մենք պետք է ամեն գնով դեմ  գնանք այդ վտանգավոր քաղաքականությանը»,-ասել է տիկին Չոբոյանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն