Միշելին Կալմի-Ռեյ. «Հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան գործընթացի հետ չպետք է կապակցվի»
«Ղարաբաղյան խնդրի կարգավորումն ու հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացն իրար հետ ոչ մի կապ չունեն»,- այսօր հայտարարել է Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նոր նախագահ Միշելին Կալմի-Ռեյը։
Նրա կարծիքով, Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները երկու երկրների խորհրդարանների կողմից պետք է վավերացվեն. «Մենք հույս ունենք, որ Հայաստանը և Թուրքիան առաջիկայում կվավերացնեն արձանագրությունները։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, ապա դրա կարգավորումը որևէ կերպ չպետք է կապակցվի հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման գործընթացին»,- ասել է Միշելին Կալմի-Ռեյը։
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդի նախագահի պարտականությունները Միշելին Կալմի-Ռեյը ստանձնել է երեկ՝ նոյեմբերի 18-ին։
ArmAr.am
Թեգեր` ԵԽ, Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստան, Ղարաբաղյան խնդիր, Միշլին Կալմի-Ռեյ, Շվեյցարիա, Ցյուրիխ












