Ադրբեջանը նյարդայնացած է` ԼՂՀ-ին փող են տալիս
Ադրբեջանցիները խիստ վիրավորված են Միացյալ Նահանգներից։ Նրանց կարծիքով, «շատ անարդար մի փաստ է գրանցվել», որը վերանայման անհրաժեշտություն ունի։ Խոսքը վերաբերում է ԱՄՆ-կողմից ԼՂՀ-ին դրամական օժանդակություն ցուցաբերելուն։ Ադրբեջանի կողմից բարձրացված վայնասունին խառնվել են նաև ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող մի շարք ԱՄՆ կոնգրեսականներ, որոնք հայտարարում են, թե ամերիկյան կառավարությունը հավասարապես պետք է օգնության ձեռք մեկնի ԼՂՀ –ի` ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական համայնքներին։ Նման դիտարկումը, մեղմ ասած, չիմացության հետևանք է:
ԱՄՆ սենատում, սակայն, Արցախյան խնդրից իրազեկ ու միջազգային իրավունքի գիտակ մարդիկ էլ կան, որոնք շատ լավ են հասկանում, որ Արցախից գնացած ադրբեջանցիներից և ոչ մեկը փախստական չէ, քանի որ նրանցից և ոչ մեկը միջազգային իրավունքում ամրագրված «փախստական» հասկացությանը չի համապատասխանում:
ArmAr.am












