Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Գերմանիայում կրճատվում են թուրքերեն եթերաժամերը

Նոյեմբեր 19, 2009թ. 15:28

200px-Berlin_reichstag_CPԹուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Գերմանիայում թուրքերեն եթերաժամերը կրճատվել են։

Ընդամենը 7 ամսվա գործունեություն ծավալած «DPA» գերմանական ռադիոկայանը, որը հեռարձակվում էր նաև  թուրքերեն, մինչ տարվա վերջ կդադարեցնի իր գործունեությունը:
Բացի այդ, «Արեւմտյան Գերմանիայի ռադիո-հեռուստաընկերությունների խորհուրդ»-ը Քյոլնի ռադիոյի հիմնադրման 45-ամյակի օրը հայտարարել է, որ առավոտյան եթեր գնացող մեկ ժամանոց թուրքերեն հաղորդումները կփոխարինվեն գերմաներենով։ Ավելին, Քյոլնի ռադիոյի շաբաթական 10 ժամ ընդհանուր տևողությամբ թուրքերեն հաղորդումները կդառնան 5 ժամ։

«CNN Turk»-ը հիշեցրել է նաև, որ այս տարվա սկզբին Գերմանիայում 17 լեզվով, այդ թվում՝ թուրքերենով եթեր հեռարձակվող «Radyo Multikulti» հեռուստաալիքը փակվել է ֆինանսական խնդիրների պատճառով։ Նույն ժամանակահատվածում ընդհատվել է նաև 25 տարի գործունեություն ծավալող թուրքական թատրոնի ֆինանսավորումը։

Այս ամենը Թուրքիայում լուրջ անհանգստություն է առաջացրել, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, Գերմանիայում ապրում է մոտ 2.5 միլիոն թուրք:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն