Գլխավոր » Լրահոս

Կիրո Մանոյան. «Լևոն Տեր-Պետրոսյանը հակասում է ինքն իրեն»

Նոյեմբեր 19, 2009թ. 17:26

Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Կիրո Մանոյանը`անդրադառնալով նոյեմբերի 11-ին ՀԱԿ ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի ունեցած ելույթին. «Մի կողմից նա իշխանությունների հրաժարականն է պահանջում, մյուս կողմից կաթողիկոսի օրինակն է ներկայացնում` գործարք առաջարկելով այդ նույն իշխանություններին»: (Խոսքը Եղիազար Այնթապցի թուրքական փառամոլ և իշխանատենչ հոգևորականի մասին է, որը դարձել էր թրքահայության կաթողիկոս` պառակտման վտանգի տակ դնելով հայ եկեղեցու և հայ ժողովրդի միասնությունը: Եվ Էջմիածնի միաբանները համազգային աղետը կանխելու համար ժողով են գումարում և նրան հանձնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնը: – ArmAr.am)

Մանոյանի կարծիքով, նախկին նախագահին հարկավոր է, որ իշխանություններն իրեն թույլ տան դառնալ իրական քաղաքական ուժ և ոչ թե պարզապես ընդդիմադիր գործիչ, որը մեկ խնդիր ունի` նախագահի հրաժարականը: Ի պատասխան` իրենք էլ պարտավորվում են այլևս չպահանջել նախագահի հրաժարականը:

«Այսօր ՀԱԿ-ի նպատակն է` պարզապես հնարավորություն ունենալ գոյատևելու մինչև հաջորդ ընտրություն, որպեսզի ապացուցի, որ իրենք ասելիք և անելիք ունեն:

Այն, ինչ առաջին նախագահը և իր թիմը ուզում էին անել`գունավոր հեղափոխություն, գործում է միայն ընտրությունների ժամանակ: Բոլոր երկրների փորձը դա է ցույց տալիս. եթե չկա ընտրություն, չի կարելի հեղափոխության հարց բարձրացնել: Այժմ ընտրություններ չկան, և նրանք խնդիր ունեն որպես քաղաքական ուժ ողջ մնալու մինչև հաջորդ ընտրություններ:

Մի բան նրանց պետք է պարզ լինի. եթե անընդհատ պահանջում ես նախագահի հրաժարականը, իսկ նա չի հրաժարվում, դա քո ուժեղ լինելու մասին չի  վկայում»:

Միաժամանակ, Կիրո Մանոյանի կարծիքով, այսօր Տեր-Պետրոսյանի մյուս նպատակը Դաշնակցությանը հարվածելն է, որի պատճառով իրենք ընդդիմադիր դաշտում զիջել են իրենց մենաշնորհային և ղեկավար դիրքերը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն