Գլխավոր » Լրահոս

Նաիրա Զոհրաբյան. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առանց նախապայմանների գործընթաց է»

Նոյեմբեր 19, 2009թ. 16:05

ZurabyanՆոյեմբերի 19-ին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքին:

Ողջունելով հյուրին ` տիկին Զոհրաբյանը բարձր գնահատեց հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները, ինչը հաշվի առնելով հույս հայտնեց, որ նման բարձր որակական հարաբերություններ  կարող են հաստատվել նաև տնտեսական ոլորտում:   Հայաստանի` որպես արտաքին քաղաքական գերակայություն հռչակած եվրաինտեգրման հարցում տիկին Զոհրաբյանը կարևորեց Ֆրանսիայի, որպես ԵՄ-ի առանցքային երկրներից մեկի դերակատարությունն ու փորձը եւ հույս հայտնեց, որ այդ ոլորտում փոխգործակցությունը կլինի շատ ավելի ակտիվ:

Մեկ անգամ ևս շեշտելով ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումըª հանձնաժողովի նախագահը բարձր գնահատեց Ֆրանսիայի`որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը հակամարտությունը խաղաղ բանակցային գործընթացով հանգուցալուծելու գործում£  Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին` տիկին Զոհրաբյանը կրկին անգամ վերահաստատեց, որ հայ-թուրքական առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է եւ որեւէ աղերս չունի ԼՂ հարցի կարգավորման հետ, ինչը, ըստ հանձնաժողովի նախագահի, բազմիցս փաստել են նաեւ Մինսկի խմբի համանախագահները£ Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության հարցերին, Նաիրա Զոհրաբյանը հաստատեց, որ Հայաստանը հավատարիմ է որդեգրած քաղաքականությանը  և կողմ է տարբեր խնդիրների շուրջ տարածաշրջանային համագործակցությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանք հետեւողականորեն խոչընդոտվում են հարևան Ադրբեջանի կողմից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության առաջին խորհրդական Քրիստիան Բեքը վերահաստատեց Ֆրանսիայի պատրաստակամությունը փոխշահավետ հարաբերությունների զարգացման հարցում: Քննարկվեցին հետագա համագործակցության հարցեր:

ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ և ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն