Գլխավոր » Լրահոս

Ռուսաստանի ԱԳՆ. Իրանի հանդեպ նոր սանկցիաներ չեն կիրառվի

Նոյեմբեր 19, 2009թ. 19:15

ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը չի քննարկում Իրանի հանդեպ նոր արգելանքներ կիրառելու հնարավորությունը: «Հարկավոր է թույլ տալ, որպեսզի դիվանագիտությունն աշխատի, իսկ զգացմունքները միայն կխանգարեն»,- այդ մասին այսօր հաղորդել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Խոսելով Իրանից ցածր հարստացված ուրանի դուրսբերման մեխանիզմների մասին` Նեստերենկոն ասել է. «Որքան հայտնի է ռուսական կողմին, Թեհրանից դեռևս վերջնական պատասխան չի ստացվել, թե ինչ մեխանիզմով է Իրանից դուրս բերվելու ցածր հարստացված ուրանը` այլ երկրում հարստացվելու համար»:

Հիշեցնենք, որ Իրանին հարստացված ուրան է անհրաժեշտ Թեհրանի հետազոտական ռեակտորի գործունեությունն ապահովելու համար:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն