Գլխավոր » Լրահոս

Լերմոնտովի կենսագրության մի էջը կապված է Արցախի հետ

Նոյեմբեր 19, 2009թ. 19:28

Նոյեմբերի 19-ին Ստեփանակերտի քաղաքապետարանի պատկերասրահում բացված ցուցադրությունը   նվիրված  էր մեծանուն  ռուս գրող Միխայիլ Լերմոնտովին: Գրողի ստեղծագործության   ու կենսագրության մանրամասները` գրքերի, նկարների, ալբոմների տեսքով Արցախ է հասել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ղեկավարի և  լերմոնտովագետ Վլադիմիր Զախարովի ջանքերով:

Ցուցադրության բացմանը ներկա էին Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, Մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար Նարինե Աղաբալյանը, հյուրեր ՌԴ-ից, աշակերտներ և ուսուցիչներ մայրաքաղաքի համար 3 դպրոցից:

Լերմոնտովի կենսագրության մի էջն էլ Արցախի հետ է կապված, մասնավորապես` Շուշի բերդաքաղաքի: Գրողն իր որոշ ստեղծագործություններ թղթին է հանձնել Շուշիի բերդում:

Այդ առթիվ հետաքրքիր մանրամասներ պատմեց լերմոնտովագետ Վլադիմիր Զախարովը:

Ցուցահանդեսը յուրօրինակ  դաս էր աշակերտների եւ ոչ միայն նրանց համար: Լերմոնտովի անցյալի հետաքրքիր դրվագների ու հատկապես 1837 թվականին Շուշիում  գտնվելու մասին պատմությունները զարմացրել էին ներկաներից շատերին:

Լերմոնտովի Շուշի քաղաքում աքսորված տարիների մասին Վլադիմիր Զախարովը գիրք է հրատարակել: Իսկ այս ցուցադրությունը Արցախում մեծ գրողին նվիրված վերջին միջոցառումը չի լինի, խոստանում են կազմակերպիչները:

Փաստը, որ ցուցադրությունը մշտական հանգրվան է ունենալու Շուշիում կառուցվող թանգարանում, հաճելի նորություն էր մշակութային քաղաքի համար:

Նորայր Հովսեփյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն