Թուրքիա. նախագահական ընտրություններում կգործի նվիրատվության համակարգ
Նոյեմբեր 19, 2009թ. 18:15
Թուրքիայում մշակում են նախագահական ընտրությունների նոր կանոնակարգ: Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեկը: Չիչեկն ասել է, որ կմշակվի նվիրատվության համակարգ, ըստ որի թեկնածուները ընտրությունների առաջին փուլում կարող են նվիրատվությունների միջոցով կազմակերպել իրեն ընտրաքարոզարշավը: Ավելին, առաջին փուլում ընտրվելու համար նախագահի թեկնածուն պետք է անցնի 51%-ի շեմը:
Երկրորդ փուլի դեպքում թեկնածուների ծախսերը պետք է հոգա պետությունը: Այս անգամ կհաղթի նա, ով կկարողանա հավաքել ձայների մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը: Վերջին նախագահական ընտրությունները երկրում ներքաղաքական ճգնաժամ էին առաջացրել:












