Գլխավոր » Լրահոս

ՎիվաՍել-ՄՏՍ-ի հյուրն էին Վարուժանի անվան դպրոցի սաները

Նոյեմբեր 19, 2009թ. 19:30

Նոյեմբերի 19-ին, Դանիել Վարուժանի անվան դպրոցի մի խումբ սաներ այցելեցին ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Այդ մասին տեղեկացնում է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:

Դ. Վարուժանի անվան դպրոցը 2008 թվականին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` 150 երկրներում «Դարձ դեպի դպրոցը» խորագրով անցկացված համաշխարհային դասին մասնակցելու և հաղթելու համար:

Ճիշտ ռազմավարության և կառավարման քաղաքակիրթ մշակույթի ընտրությունը կայուն առաջընթացի իրական ճանապարհն է, որին էլ գործունեության հենց սկզբից նախապատվություն է տվել ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը: Նման մոտեցումը ենթադրում է  աշխատակիցների և հասարակության հանդեպ պատասխանատվություն և պարտավորություններ ստանձնելու պատրաստակամություն:

Ինչպե՞ս է ՎիվաՍել-ՄՏՍ-ը կիրառում կառավարման այդ մոդելը և որքանով է հաջողում հնարավոր բարդություները շրջանցելու հարցում: Այս և այլ հարցերի մեկնաբանություններ աշակերտները լսեցին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից:

«Զարգացման ձգտող  որևէ ընկերություն պետք է պատրաստ լինի նորարարությունների: Եթե կազմակերպությունը  հաջողի նաև աշխատանքային  առողջ միջավայր ստեղծելու հարցում, ապա վստահ եղեք, որ բոլոր մարտահրավերները կլինեն հաղթահարելի, իսկ առաջընթացը` իրական: Դուք եք մեր ապագան:  Ձեզանից շատերը տարիներ անց կարող են ստանձնել որևէ օղակ կառավարելու պատասխանատվություն: Կարևորը, որն անհրաժեշտ է իմանալ` ընկերության ներսում արժեքային ճիշտ համակարգի կիրառումն է. հարգանքը, պատասխանատվության զգացումը, նվիրումն ու միմյանց նկատմամբ հոգատարությունը»,- նշեց ընկերության գլխավոր տնօրենը:

Դասախոսությանը հաջորդած քննարկումից հետո, աշակերտները շրջայցով ծանոթացան ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքին` առավել հստակ պատկերացում կազմելով արդյունավետ ու բաց կառավարման մասին:

Միջոցառման ավարտին երեխաները Գլխավոր տնօրենին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն