Գլխավոր » Լրահոս

Եվրամիությունն ընտրեց իր առաջին նախագահին

Նոյեմբեր 20, 2009թ. 09:30

Նոյեմբերի 19-ին ԵՄ արտահերթ խորհրդաժողովի ժամանակ կայացած ընտրությունների արդյունքում ընտրվեց  Եվրամիության առաջին նախագահը. նա Բելգիայի վարչապետ 62-ամյա Հերման Վան Ռոմպեյն է:

Ինչպես տեղեկացրել էր  ArmAr.am-ը, ընտրությունների նախաշեմին  եվրոպացի վերլուծաբաններն արդեն իսկ գրում էին, թե նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն Բելգիայի վարչապետ Հերման Վան Ռոմպեյն է:

Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Պետր Կաչինսկու կարծիքով, բելգիացի դիվանագետը, որը աջակենտրոն հայացքների հետևորդ է, հենց այն գործիչն է, որի թեկնածությունը հանգիստ կարող է ընդունել ցանկացած եվրոպացի քաղաքական գործիչ: Սրա օգտին է խոսում այն հանգամանքը, որ Բելգիան վարում է Եվրամիության կուրսին համապատասխանող հավասարակշռված արտաքին քաղաքականություն:

Հերման Վան Ռոմպեյի ընտրության կապակցությամբ իր գոհունակությունն է հայտնել Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը, նկատելով, թե Եվրամիության արտաքին քաղաքականության ոլորտը ղեկավարելու է իր հայրենակիցը:

Հավելենք, որ նորընտիր նախագահ Ռոմպեյն իր պաշտոնական պարտականությունների կատարմանը կանցնի 2010-ի հունվարի 1-ից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն