Գլխավոր » Լրահոս

Թուրքիա-Իրան մերձեցումն այլևս իրողություն է

Նոյեմբեր 20, 2009թ. 13:00

Թուրքիան շարունակելու է  աջակցել Իրանին: Այդ մասին Ստամբուլում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Նա ասել է, թե Անկարան ամեն կերպ փորձելու է նպաստել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծագած տարաձայնությունների լուծմանը: Ըստ նրա, Թուրքիան տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղաղության, կայունության կամուրջ:

Արևմտյան վերլուծաբանների գնահատմամբ, Թուրքիա-Իրան մերձեցումն այլևս իրողություն է: Հիշեցնենք, որ Դավութօղլուն երկրի խորհրդարանում այս առիթով հայտարարել էր, որ Թուրքիան միաբևեռ երկիր չէ, և որ իրենց աշխարհագրական դիրքն է իրենց թելադրում` վարել նման քաղաքականություն:

Հետևապես, ըստ Դավութօղլու,  դա ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն: Նրա գնահատմամբ, իրենք պարտություն կկրեն, եթե արտաքին քաղաքականության ոլորտում նման քայլեր չձեռնարկեն:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն