Գլխավոր » Լրահոս

Դավութօղլուն հապշտապ մեկնել է Իրան

Նոյեմբեր 20, 2009թ. 19:34

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր հանդիպելու է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: Ինչպես տեղեկացրել են լրատվամիջոցները, Դավութօղլուն, որ գտնվում էր Քաբուլում` Համիդ Քարզայի երդման արարողությանը մասնակցելու նպատակով, հապշտապ  մեկնել է Իրան: Այս հանդիպումը, ըստ վերլուծաբանների, շատ կարևոր է, քանի որ այն համընկնում է Բրյուսելում` Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող քննարկումներին:

Հիշեցնենք, որ Թուրքիան հայտարարել է, որ այս հարցում ինքը պաշտպանում է Իրանի քաղաքականությունը, և  պետք չէ արգելել վերջինիս իրականացնելու իր` միջուկային էներգիա ունենալու ցանկությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն