Ֆրանսիայի դեսպանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան
Նոյեմբեր 20, 2009թ. 19:36
Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեն երեկ` նոյեմբերին 19-ին, այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան։ Այդ մասին հայտնել է պատրիարքարանի մամլո գրասենյակը։ Նա հանդիպել է պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։
Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ այցելության նպատակն է մոտիկից ծանոթանալ հայ համայնքի կենցաղին, նրա ներկային և անցյալին, ինչպես նաև խնդիրներին։ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ այցելության համար և տեղեկություններ հայտնել նրան հուզող խնդիրների շուրջ։
ArmAr.am












