Լևոն Շիրինյան.«Եթե ուզում ենք` պատերազմը հեռու լինի, պետք է մշտապես պատրաստվենք պատերազմին»
Արցախյան ազատամարտում մենք հաղթանակած ենք դուրս եկել, ինչո՞ւ է մեր դիվանագիտությունը, մի տեսակ, խեղճացած դիրքերից է հանդես գալիս և Ադրբեջանի և Թուքիայի հետ հարաբերություններում, չէ՞ որ դա անդրադառնում է նաև ժողովրդի ընդհանուր տրամադրվածության վրա:
ArmAr.am-ի այս դիտարկմանը, քաղաքական գիտությունների դոկտոր Լևոն Շիրինյանը պատասխանեց.« Պատճառը մեր գաղափարախոսությունն է, սեփական ուժերին չհավատալը: Մենք ծանրագույն վիճակում հաղթանակ ենք տարել: Ու հիմա այն ժողովուրդը, որը պատերազմում մեր կողմից գլխովին ջախջախվել է, հոխորտում է մեզ վրա, իսկ մենք արդարանում ենք: Ինչո՞ւ ենք արդարանում, ո՞ւմ համար, ո՞ւմ ենք բացատրություն տալիս: Պատերազմը մենք ենք հաղթել:
Հաճախ ասում են` «բա որ Ռուսաստանը չլիներ»: Չնայած այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը շատ հեղհեղուկ է եղել, այնուամենայնիվ կասեմ` «բա որ Թուրքիան չլիներ, բա որ Գերմանիան չլիներ»:
Մի ուրիշ խնդիր էլ ունենք. անընդհատ թուրքի գովքն է արվում մեզանում, գովում են թուրքի դիվանագիտությունը, ռազմավարությունը, հաճախ է խոսվում այն մասին, իբր թե այսօր թուրքերն ուրիշ են… Ախր թուրքը ինչպե՞ս կարող է փոխվել, թուրքը ե՞րբ է խելացի եղել: Ի՞նչ է, անմեղ ժողովուրդ կոտորելը խելքի՞ նշան է: Ո’չ, ճիվաղ են ու անբարո: Նրանց հատուկ է` մի բան պայմանավորվելը, մեկ այլ բան անելը: Էթնոսն իր ներքին էությունը չի փոխում: Թուրքը երբեք չի կարող փոխվել:
Պատմությունը նաև մեզ միշտ հուշում է, որ երբ թուրքի հետ գործարքի ենք գնացել, ոչնչացվել ենք, իսկ գոյատևել կարողացել ենք միայն այն ժամանակ, երբ դիմադրել ենք: Հակառակ դեպքում մենք Խորենացուց հետո պիտի էլ գոյություն չունենայինք: Նույնիսկ, Ցեղասպանության գեհենից հետո պայքարում էինք հայրենիքի համար:
Ո՞վ կմտածեր, որ 1918 թվականին կարելի էր Հայաստան վերստեղծել, պետականություն ունենալ, անգամ Վանի ինքնապաշտպանության շրջանում էինք պետականություն ստեղծել: Ուրեմն գենետիկորեն մեր պետականության բնազդը հզոր կերպով աշխատում է: Մենք էլ պիտի հավատարիմ մնանք մեր գենետիկական բնազդին:
Մի’ մոռացեք, Ցեղասպանությունից ընդամենը քսան տարի հետո մեր ժողովուրդը մասնակցեց Երկրորդ համաշխարհային պատերազմին ու իր տարածքի ու բնակչության թվաքանակի համեմատ ամենաշատ հերոսները տվեց Խորհրդային Միությանը:
Այս քարոզչությոան մեջ լրատվամիջոցները ևս ունեն իր մեծ դերակատարությունը: Ի վերջո, մեր լրագրողներն էլ ֆուտբոլային դիմակահանդեսից հետո համոզվեցին դրանում. երբ իրենց ավտոբուսը քարկոծվեց. հասկացան, որ թուրքը երբեք չի փոխվի:
Մեր ժողովրդին պետք է անընդհատ հիշեցնել` կլինես անզիջում` քեզ կհարգեն, կսկսես նահանջել` կլինես արհամարհված ու անտեսված: Համաշխարհային քաղաքականությունն այլ բանաձև չունի, մնացածը քարոզչություն է:
Ե’վ միջազգային հարաբերություններում, և’ երկրի ներսում նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. կա բանակ, կա պետություն, կա արտգործնախարարություն: Պիտի շարունակենք զարգացնել մեր երկիրը: Պետության շինարարությունը շարունակական գործընթաց է. այն պետությունները, որոնք դադար են առնում, կործանվում են:
Միայն մի խոցելի կողմ ունենք` կրթական ոլորտը: Այստեղ մենք տանուլ ենք տալիս, կրթության ցածր մակարդակը մեզ հետ է մղում, իսկ այն անընդհատ անկում է ապրում: Այսօր, երբ աշխարհի զարգացման պտույտը մեծացել է, կարող է դիմանալ միայն այն ժողվուրդը, ով գիտության և կրթության զարգացմանը անհրաժեշտ միջոցներ կհատկացնի: Պետք է սա էլ շտկենք ու երբեք չվախենանք պատերազմից: Եթե ուզում ենք` պատերազմը հեռու լինի, պետք է մշտապես պատրաստվենք պատերազմին:
Պատրաստեց Անի Աբովյանը












