Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան, Վրաստան

Պուտինը խորհուրդ է տվել Յուշենկոյին ու Սահակաշվիլուն ճաշել առանց փողկապների

Նոյեմբեր 21, 2009թ. 11:25

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միխեիլ Սահակաշվիլու այցը Ուկրաինա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի վարչապետի մամլո ծառայությունը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է հայտնի Սահակաշվիլու` Ուկրաինա կատարած այցի մասին` Պուտինն ասել է, որ չի հետևում Վրաստանի առաջնորդի ամեն մի քայլին: «Ես գիտեմ, թե ինչով ենք զբաղվել մենք այսօր: Մենք խոսել ենք տիեզերական, մեքենաշինական, էներգետիկ ու ավիացիայի ոլորտներում համագործակցության մասին: Դեռ ավելին, ինչպես տեսնում եք Ռուսաստանի և Ուկրաինայի համար մի շարք կենսական նշանակություն ունեցող հարցերում պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իսկ թե ինչով են զբաղվում մեր կոլեգաները, գաղափար չունեմ», – ասել է Վլադիմիր Պուտինը:

«Բայց, կարծում եմ, որ երկու նախագահները միշտ քննարկելու հարց կունենան, կցանկանան ինչ-որ տեղ գնալ: Զինվորները հիշել են անցած օրերն ու ճակատամարտերը, որոնք միասին են պարտվել: Իսկ մենք (Պուտինն ու Տիմոշենկոն` խմբ.) միասին կգնանք ընթրիքի. Ինձ գործընկերս է հրավիրել: Բայց ես ասել եմ, որ կզրուցենք օրինակ Չեխովի մասին»:

Վերջում Պուտինը խորհուրդ է տվել Յուշենկոյին և Սահակաշվիլուն ընթրիքի գնալ առանց փողկապների: «Փողկապներն այսօր գին ունեն` այդպիսին է հիմա ժամանակը: Դե դուք ինձ հասկանում եք: Կխժռի Յուշենկոյի հյուրը ևս մեկ փողկապ», – ասել է Ռուսաստանի վարչապետը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Ռուսաստան, Վրաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն