Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հուշարձանների նկատմամբ ոտնձգությունը քրեական հանցագործություն է

Նոյեմբեր 21, 2009թ. 11:52

«Ընդհանրապես երբ որևէ հուշարձանի նկատմամբ ոտնձգություն է լինում, կանխելու լավագույն ձևն այդ առիթով քրեական գործ հարուցելն է, – ասում է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, – Պատկան մարմինները պետք է այս ուղղությամբ հետևողական լինեն: Ինչպես ցանկացած այլ հանցանք, այս դեպքում ևս հանցագործը պետք  է պատժվի»:

Ս. Կարապետյանի հիշատակած պատկան մարմինները` հիմնականում երկուսն են. «Հուշարձանների այն մասը, որ գործում է կամ նախատեսվում է գործող դառնալ, գտնվում է Հայոց Առաքելական եկեղեցու պաշտպանության և իրավասության ներքո, իսկ մնացածը, որպես պատմական հուշարձաններ, գտնվում են` «Հուշարձանների պահպանության» գործակալության իրավասության ներքո»: Այսինքն, Եկեղեցին և հիշյալ գործակալությունը  հուշարձանների պահպանության գործում հիմնական պատասխանատուներն են:

Սակայն պատկան մարմինների այս ցանկը կարող է ընդլայնվել, երբ պատմա-մշակութային կոթողներն ավերվում են քաղաքական դրդապատճառներով. «Երբ մեր հայրենիքին տեր դարձած օտարն այսօր ցանկանում է մաքրել տանտիրոջ հետքերը, եթե փորձում են այս հողում հազարամյակներով ապրած, արմատներ ձգած հայ մարդու հետքն անհետացնել, հարցն արդեն առնչվում է Ազգային անվտանգության խորհրդին, Արտգործնախարարությանը, Պաշտպանության նախարությունը, սա արդեն դադարում է  զուտ պատմական հուշարձաններին վերաբերող հարց լինելուց, սա առաջին հերթին նշանակում է հայ ազգի պատմության միտումնավոր ոչնչացում»:

Միջազգային կառույցներից  հուշարձաների պահպանության գործին հետամուտ է Յունեսկոն, որի իրավասության ներքո գրանցված կոթողները, սակայն,  կարելի է ձեռքի վրա հաշվել: Այս առումով, մի փոքր ավելի լավ վիճակում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը, որտեղ Ջուղայի գերեզմանատան ավերման փաստով դատ է հարուցվել, գործն ընթացքի մեջ է:

ArmAr.am-ի այն հարցին, թե նախօրեին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու փլուզման հետ կապված մեր իշխանությունները բողոքի նոտա կհղե՞ն, արդյոք, քայլեր կձեռնարկե՞ն, թե ոչ, Ս. Կարապետյանը պատասխանեց. «Ենթադրում եմ, որ` ոչ, բայց, դե, իրավունք չունեմ ժամանակից շուտ ժխտել այդ հավանականությունը»:

ArmAr.am


Թեգեր` , , , , , , ,

Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն