Արամ Գ. Սարգսյան. «Ներքաղաքական դաշտում անդորրը թվացյալ է»
Հայաստանի շուրջ բուռն զարգացումներ են տեղի ունենում. Գրեթե ամեն օր հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ու ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման շուրջ դիրքորոշումներ են հնչեցնում գերտերությունների ղեկավարները։ Նման իրավիճակում հասկանալի չէ, թե ի՞նչ է տեղի ունենում հայաստանյան ներքաղաքական դաշտում, և, արդյո՞ք, մեր քաղաքական ուժերն ի զորու են անհրաժեշտության դեպքում` հանուն ազգային շահի, համախմբվել:
ArmAr.am-ի այս դիտարկմանն ի պատասխան, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը նախ նկատեց, թե ներքաղաքական դաշտում այսօր թվացյալ անդորր է տիրում, ինչը կուսակցության ղեկավարը բացատրում է նրանով, որ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերն այսօր լրջորեն զբաղված են ներկայիս իրավիճակի քննարկմամբ. «Քննակում ենք ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված խնդիրները, այլև երկրի ներքին՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական հարցերը: Ինչ վերաբերում է նրան, թե ո՞ր քաղական ուժերը կարող են հզոր խնդիր կարգավորել, կարծում եմ, որ դա առաջիկայում ավելի պարզ կերևա։»։
Դեմկուսի ղեկավարը փոխանցեց, որ իրենք այսօր խորհրդակցություններ ենք անցկացնում որոշ քաղաքական ուժերի հետ.« Եվ շատ շուտով մենք` առավել հստակ և հուժկու կներկայացնենք մեր դիրքորոշումները »,- ասաց Արամ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման խնդրին, ապա ՀԴԿ-ն մերժում է արձանագրությունների վավերացումն այն տեսքով, ինչ տեսքով դրանք ներկայացված են այսօր:
ArmAr.am












