Թուրք-հունական լարվածությունը բացասաբար է անդրադառնում ՆԱՏՕ-ի գործունեության վրա
Այսօր պաաշտոնական այցով Թուրքիա կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը: Ըստ թուրքական «Ջումհյուրիեթ» թերթի` նա այցի նախօրեին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ Անկարայում քննարկվելու է Թուրքիայի և Հունաստանի միջև առկա լարվածության հարցը, քանի որ այն բացասաբար է անդրադառնում Հյուսիսատլանտյան դաշինքի աշխատանքների վրա, որովհետև թուրքերն ու հույները շարունակում են հարաբերվել լարված մթնոլորտում: Նրա խոսքով` ՆԱՏՕ-ն Աֆղանստանում Եվրամիության ոստիկանության հետ զորակցելու շուրջ դեռևս համաձայնության չի եկել: Աֆրիկյան ծովահենների դեմ պայքարը նույնպես արդյունավետ չէ:
Հիշեցնենք, որ և ՆԱՏՕ-ն, և Եվրամիությունը միևնույն տարածաշրջանում ներկայացուցչություններ ունեն, բայց դեռ ոչ մի ընդհանուր համաձայնության չեն եկել, թե ով ինչ պետք է անի կամ ինչպես պետք է միմյանց աջակցեն:
Ք.Մ.












