Թուրքիան հրաժարվում է կատարել Իսրայելի հետ կնքած հերթական պայմանագիրը
Նոյեմբեր 21, 2009թ. 14:19
Թուրք-իսրայելյան հարաբերությունները գնալով ավելի են սրվում: Ռազմաքաղաքական նախկին գործընկերների ապահարզանի վկայությունը Թուրքիայի կողմից այսօր կատարած հայտարարությունն է այն մասին, որ չեղյալ է հայտարարվում Իսրայելի հետ դեռ 2005 թվականին կնքված պայմանագիրը: Հիշեցնենք, որ պայմանագրի համաձայն, Թուրքիան Իսրայելից պետք է ձեռք բերեր 10 անօդաչու թռչող սարքեր (Heron): Իսկ պայմանագիրը պետք է ի կատար ածվեր դեռ 2008 թվականին:
Ինչպես տեղեկացնում է «Ռիանովոստի» լրատվական գործակալությունը, թուրքական լրատվամիջոցները բազմիցս ակնարկել են Իսրայելի հետ կնքված պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: Տեղական լրատվամիջոցներում շրջանառվում է նաև նշված տեխնիկան ԱՄՆ-ից գնելու` Թուրքիայի մտադրությունների մասին:
ArmAr.am












