Գլխավոր » Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն

Շիրակ Թորոսյանը հակադարձում է ադրբեջանցի` ոմն Էլբրուս Օրուջևին

Նոյեմբեր 21, 2009թ. 16:57

Shirak TorosyanԻնչպես տեղեկացրել է ArmAr.am-ը Վրաստանում  Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական կցորդ գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևն այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։

ArmAr.am- ի խնդրանքով` զինվորական կցորդի «մտահոգությունների» շուրջ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը։

Նա նշեց, որ   զինվորական կցորդի անհանգստություններն անտեղի են, բայց նաև՝ հրահրող, և դրանք միտված են հայ-վրացական հարաբերությունները խաթարելուն։

Անդրադառնալով կցորդի այն մտքին, թե այս կազմակերպության ներկայացուցիչները մասնակցել են օգոստոսյան պատերազմին` կռվելով Վրաստանի դեմ, ինչպես նաև Ղaրաբաղյան պատերազմին`կռվելով Ադրբեջանի դեմ, պատգամավոր Շիրակ Թորոսյանը նկատեց.« Ջավախքից որևէ հայ չի մասնակցել  վրաց-աբխազական պատերազմին, բայց այն որ  ջավախքցի բազմաթիվ երիտասարդներ մասնակցել են ղարաբաղյան պատերազմին՝ ընդդեմ օկուպանտ Ադրբեջանի, հանուն՝ հայկական Արցախի ազատագրման, դա փաստ է, և դրա համար մենք բոլորս հպարտ ենք»։

«Ջավախքահայությունը Վրաստանի թիկունքում ապստամբություն չի բարձրացնելու և հայ-վրացական հարաբերություններն էլ այնքան չեն վատանալու, որ գործը հասնի «թիկունքից» հարվածելուն»,- հակադարձեց  Շիրակ Թորոսյանը ադրբեջանցի` ոմն Էլբրուս Օրուջևին:

Նա իր տարակուսանքն արտահայտեց, թե ինչո՞ւ են ադրբեջանցիները Վրաստանի փոխարեն այդպես իրար խառնվել.«Կարծես թե Էլբրուս Օրուջևը ոչ թե Ադրբեջանի քաղաքացի է ու Ադրբեջանի շահերն է պաշտպանում, այլ Վրաստանի քաղաքացի է ու հանդես է գալիս Վրաստանի շահերի պաշտպանության դիրքերից։ Այդ հայտարարությունը կարդալիս նույնիկ դժվար է հասկանալ, թե հեղինակն իրականում ո՞ր երկրի ներկայացուցիչ է և ո՞ւմ շահերն է նա իրականում պաշտպանում»,- նկատեց Շիրակ Թորոսյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Վրաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն