Եվրատեսիլում Հայաստանը գրավեց 2-րդ տեղը
Նոյեմբեր 23, 2009թ. 08:30
Կիևում ավարտվեց մանկական երգի Եվրատեսիլ մրցույթը, որին մասնակցում էին 13 երկրների ներկայացուցիչներ։ Հաղթեց Նիդեռլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մակենբախը։
Հայաստանը ներկայացնող 11-ամյա Լուարա Հայրապետյանը Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ կիսեց երկրորդ տեղը։
Լուարայի ներկայացրած «Բարսելոնա» երգն ամենաբարձր՝ 12 միավորով գնահատեցին Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Շվեդիան, Նիդերլանդները, Բելգիան:
Ի դեպ, աղջիկներն առաջատարից հետ մնացին ընդամենը 5 միավորով։












