Գլխավոր » Լրահոս

Ավարտվեց նախագահների ևս մեկ հանդիպում

Նոյեմբեր 23, 2009թ. 08:00

g_imageՄյունխենում ավարտվեց նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նշեք, որ այն  նախագահներ Սարգսյանի և Ալիևի արդեն վեցերորդ հանդիպումն էր:

Նախագահների դեմ առ դեմ առանձնազրույցին հետևել է հանդիպում` ընդլայնված կազմով, որին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրատկեն, Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն, ինչպես նաև` ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:

Մյունխենում կայացած հանդիպումից   անմիջապես հետո, ինչպես հաղորդում է «Ռոյթերզ» գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն, ասել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մյունխենյան հանդիպման ընթացքում կարևոր առաջընթաց է ձեռք բերվել, միևնույն ժամանակ, ի հայտ են եկել որոշ դժվարություններ:

«Որոշակի կարևոր առաջընթացի հասանք»,- ասել է Բեռնար Ֆասիեն և հավելել. «Միևնույն ժամանակ մենք որոշակի դժվարություններ բացահայտեցինք»:

Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ ինքն ու իր ամերիկացի և ռուս գործընկերը կնախապատրաստեն նախագահների հաջորդ հանդիպումը: Նա որևէ կոնկրետ ժամկետ չի նշել:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն