ՀՀ ԱԳ նախարարը ժամանել է Իտալիա
Նոյեմբեր 23, 2009թ. 10:30
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ աշխատանքային այցով ժամանել է Իտալիա: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ մամուլի և տեղեկատվության ծառայությունը, Հռոմում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր իտալացի պաշտոնակից Ֆրանկո Ֆրատինիի եւ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիի հետ:
Նախատեսված է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ նախարար Նալբանդյանի դասախոսությունը Իտալիայի Սենատում:
ArmAr.am












