Գլխավոր » Լրահոս

Իսրայելը ռմբակոծում է Գազան

Նոյեմբեր 23, 2009թ. 12:37

Նոյեմբերի 22-ին, «Իտարտաս» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ, իսրայելյան ռազմաօդային ուժերը Գազայի հատվածում լուրջ օդային հարված են հասցրել. Ф-16 ինքնաթիռները ռմբակոծել են Գազա քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող մետաղամշակման գործարանը: 5 մարդ վիրավորվել է: Ռմբակոծվել է նաև Գազայի հատվածի հարավն ու հյուսիսը կապող Սալահ-էդ-Դինի անունը կրող  մայրուղում տեղակայված նմանատիպ ևս մեկ գործարան. տուժածներ չկան:

Իսրայելի ռազմաօդային ուժերը պարբերաբար ռմբակոծում են պաղեստինցիների մետաղամշակման գործարանները, որտեղ, ըստ իսրայելյան հետախուզության տվյալների, չկառավարվող հրթիռներ են արտադրվում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն