Գլխավոր » Լրահոս, Ռուսաստան

Ռուսաստանն ամենաանվստահելի պարտապանների ցուցակում է

Նոյեմբեր 23, 2009թ. 12:40

Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը համալրել է ամենաանվստահելի պարտապանների տասնյակը: Նման ցուցանիշ է գրանցել CMA հետազոտական ընկերությունը` կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցանիշները վկայում են, որ Ռուսաստանի կողմից առաջիկա 5 տարիների ընթացքում պետական փոխառությունների դիմաց չվճարելու հավանականությունը 14,5%  է: Ռուսական «Ուտռո» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանից բացի նախկին խորհրդային պետություններից այդ տասնյակում տեղ են գրավել նաև Ղազախստանը, Լատվիան և Լիտվան: Ցուցակում «առաջատարի» դիրքերը գրավում է Ուկրաինան:

ArmAr.am.


Դիտել Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն