Իսրայելը փորձում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ
Նոյեմբեր 23, 2009թ. 12:57
Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինյամին Բեն Էլիզզերը Թուրքիայում է: Էլիզզերը այցի նախօրեին հայտարարել է, որ մեկ փորձ էլ է արվելու Թուրքիայի հետ նախկին հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ: Նա շեշտել է, որ ներկայումս Թուրքիան և Իսրայելը մեկմեկու հետ կապված են լուրջ համաձայնագրերով և պարտավորություններով:
Էլիզզերը Թուրքիա է մեկնել Իսրայելի վարչապետի` Բենյամին Նեանյախույի անունից:
Իսրայելական մամուլը գրում է, որ այս այցը Թելավիվի վերջին փորձն է` Թուրքիայի հետ ջերմ հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ:
Սպասվում է, որ Էլիզզերը կհանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի և արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ:
ArmAr.am












